Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները խիստ քննադատել են եվրոպական երկրներին Իրանի հետ պատերազմին նրանց արձագանքի համար՝ հաղորդում է Ynet-ը։ «Եվրոպան ոչ միայն չկարողացավ մոբիլիզացվել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այլև չկարողացավ օգնել պաշտպանելու Պարսից ծոցի երկրներին իրանական հարձակումներից։ Անկասկած, սա Եվրոպայի ամենաայլանդակ ժամն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։               
 

Նոր վերածննդի սպասումով

Նոր վերածննդի սպասումով
21.02.2026 | 12:00

Ավարայրի ճակատամարտը հայ ժողովրդին շնորհեց ազգային ինքնագիտակցություն, որ մտավ հայության մտածելակերպի խորքերը, հոգու ու արյան մեջ,- ժողովրդի ներսում ձևավորեց ազգը՝ հավերժին ուղղված իր կենսահայացությամբ ու երազանքներով:

Արցախյան շարժումը հայ ժողովրդին շնորհեց ազգային միասնության վսեմ գաղափարը, միաբանության ոգին, որ հայությանը ներառեց հավաքական ուժի ու երթի մեջ, և կոչված է երկիրը անխորտակելի պահել գալիք մարտահրավերներին դեմ-հանդիման: Շարժման սկզբնավորումը վավերացվեց 1988-ի փետրվարի 20-ին՝ Արցախը Հայաստանին միավորելու որոշմամբ: Դա, ըստ էության, հայ ժողովրդի ամենապայծառ թվագիրն է վերջին հազարամյակում՝ իր պատմականությամբ ու հեռանկարայնությամբ:

Ավարայր, Արցախյան շարժում… Հայկական մի նոր ու հզոր ալիք պետք է հաջորդի նրանց, Վերածննդի պես, որ աննախադեպ փայլ ու կարողություն պիտի շնորհի մեր երկրին: Եվ հիմքում ունենա նախընթաց բոլոր կարևորագույն ազգաշարժերի ավյունն ու գաղափարները:

Աստված պահապան արցախակիրներին, նոր Վերածննդի ջահակիրներին, անկոտրում հայ ազգին:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2086

Մեկնաբանություններ

br /> Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am